Մեր մասին
«ՄԻԼԼԿԱԹ» ՍՊԸ-ն ստեղծվել է 2000 թ.: Ընկերության առաջին արտադրանքը եղել է «Էլնոր» ապրանքանիշը, որի լոգոտիպը մշակվել է ընկերության հիմնադիրների կողմից։ Վերջիններիս և ողջ աշխատակազմի քրտնաջան աշխատանքի շնորհիվ ընկերությունը ոչ միայն դիմակայել է շուկայական հարթակում հանդիպող բոլոր դժվարություններին, այլև ընդլայնվել ինչպես հայկական, այնպես էլ ԼՂՀ շուկաներում և շուրջ 22 տարի է, ինչ շուկայում գրավում է առաջատար դիրք։ «ՄԻԼԼԿԱԹ» ՍՊԸ-ն անցել է զարգացման երկար ճանապարհ և այդ տարիներին ընդլայնվել, ստեղծել նոր աշխատատեղեր, նպաստել ՀՀ-ում բիզնեսի և արտադրության զարգացմանը։
Ընկերության ապրանքանիշներն են իրենց արտադրանքներով ՝
• «Էլնոր» ապրանքանիշի բարձրորակ կարագը, սփրեդները և հալած բուսական խառնուրդները,
• «Կաթնառատ» ապրանքանիշի կարագն ու կաթնամթերքները (պանիր, կաթի փոշի և այլն),
• «Семейное» և «Богатырское» ապրանքանիշի սփրեդները և հալած բուսական խառնուրդները,
• «Ֆիոնա» ապրանքանիշի սփրեդերը և հալած պանրային մթերքները և այլն ,
• «ԺԱՌԱ» ապրանքանիշի մարգարինը և հալած բուսական խառնուրդները:
«ՄԻԼԼԿԱԹ» ՍՊԸ-ի բոլոր արտադրատեսակները ճանաչված են և սիրված յուրաքանչյուր սպառողի կողմից, և հատկապես «Էլնոր» ապրանքատեսակի շոկոլադե սփրեդը և «Կաթնառատ» ապրանքանիշի շոկոլադե կարագները մանուկների ամենասիրելին են։
Հարկ է նշել, որ ընկերությունը քայլում է ժամանակին համընթաց․ մասնակցում է կազմակերպվող ազգային և միջազգային հեղինակավոր ցուցահանդեսներին, ինչպիսիք են՝ «ԱրմՊրոդԷքսպո», «Արմենիա-Էքսպո», «Մանկության աշխարհ էքսպո», «Բրենդ-էքսպո» և շատ այլ ցուցահանդեսների։
2007 թ․-ին «Կաթնառատ» ապրանքանիշի սերուցքային կարագն արժանացել է «Տարվա լավագույն ապրանք» մրցանակին։
2013 թ-ին «Էլնոր» ապրանքանիշը Համազգային վստահություն խորհրդի կողմից արժանացել է «Տարվա Լավագույն Ապրանքանիշ» տիտղոսին:
2019 թ-ին «Էլնոր» ապրանքանիշը ՀՀ Սպառողների Ասոցացիայի կողմից ճանաչվել է «Տարվա Լավագույն Ապրանքանիշ»:
2020 թ-ին «Կաթնառատ» ապրանքանիշը ՀՀ Սպառողների Ասոցացիայի կողմից ստացել է «Սպառողի Վստահություն» տիտղոսը:
2021 թ-ին «Կաթնառատ» ապրանքանիշը «Որակի Նշան» մրցանակաբաշխության ժամանակ փորձաքննության, լաբորատոր ստուգումների արդյունքում բարձր որակ ապահովելու, համտեսի արդյունքում սպառողի լավագույն գնահատականին արժանանալու համար ստացել է պատվոգիր:
2021 թ-ին «Կաթնառատ» ապրանքանիշը Պառլամենտ ամսագրի կողմից շնորհվել է պատվոգիր և ճանաչել «Տարվա Լավագույն Աարտադրանք»:
2021 թ-ին «Էլնոր» ապրանքանիշը Միջռուսական Որակի Ընկերության կողմից ստացել է Որակի Սերտիֆիկատ:
2022 թ-ին «Միլլկաթ» ընկերությանը Հայաստանի Սպառողների Ասոցացիայի կողմից շնորհվեց «Սպառողի Գոհունակություն» անվանական սերտիֆիկատը:
Ընկերությունը պարբերաբար անցկացնում է իր արտադրատեսակների համտեսներ Երևանի և մարզերի լավագույն վաճառքի կենտրոններում սուպերմարկետներում և խանութներում: Մասնակցում է Էքսպո ցուցահանդես-վաճառքների մանկական միջոցառումների, կատարում է բազմատեսակ ակցիաներ և այլն:
Արդեն երկար տարիներ «Միլլկաթ» ընկերությունը ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկում է:
«ՄԻԼԼԿԱԹ» ՍՊԸ-ն իր գլխավոր ձեռքբերումն է համարում սպառողների բարձր վստահությունը, հավատարմությունը և ճիշտ գնահատատականը ՝ ձգտելով կատարելության ամեն օր։ Այն զարգանում է ապրանքների բարձր որակի, ազգային և միջազգային ստանդարտներին համապատասխանեցման, արտադրական տեխնոլոգիաների մշտապես կատարելագործման, ապրանքատեսականու թարմեցման, սպառողների համար մատչելի գներով ապրանքների իրացման և ընկերության որդեգրած սկզբունքներին երբեք չդավաճանելու շնորհիվ։
Ընկերությունը զբաղվում է նաև սոցաիալական պատասխանատվությամբ՝ աջակցություն ՀՀ Զինված ՈՒժերին, Հաշմանդամ երեխաների ՊՕԱԿ-ին և այլն:
«Միլլկաթ» ՍՊԸ-ն համագործակցում է հայաստանյան և արտասահմանյան խոշոր մատակարարների հետ` արտադրության մեջ կիրառելով նաև սեփական տեխնոլոգիաներն ու մեթոդները: Ընկերությունը կառավարում և համակարգում է հումքի մատակարարումից մինչև պատրաստի արտադրանքը վաճառքի կետ հասցնելու ամբողջ գործընթացը: Գործարանն ունի սեփական լաբորատորիա, ինչը թույլ է տալիս վերահսկել ապրանքի որակն արտադրության բոլոր փուլերում:
«Միլլկաթ» ՍՊԸ-ն համագործակցում է Հայաստանի և Արցախի սուպերմարկետների, խանութների ու վաճառակետերի հետ:
Ընկերությունն ունի փորձառու, աշխատասեր և իր գործին նվիրված մեծ թիմ, որի բանիմացության և եռանդի շնորհիվ կերտվում և օր-օրի կատարելագործվում են արտադրանքները, նոր մարտահրավերներ է նետում ապագային:
Ավելին