Գիտեք, որ…
Սփրեդը ժամանակակից սննդամթերք

Սփրեդը ժամանակակից սննդամթերք

Ամբողջ աշխարհում նորաձև է դարձել սփրեդի օգտագործումը: «Սփրեդ» բառը առաջացել է անգլերեն spread-քսել, տարածել բառից՝ իր հեշտ քսվելու հատկության համար:

Այս սննդամթերքը լայն տարածում ստացավ ոչ միայն մատչելի գնի և բարելավված բաղադրության, այլ նաև ժամանակակից սպառողների պահանջներին համապատասխանելու համար: Ներկայումս սպառողները ավելի խստապահանջ են սննդամթերքի նկատմամբ: Բացի համային հատկանիշներից, պահանջում են նաև առողջության համար անվտանգություն, դիետիկություն, օրգանիզմի համար պրոֆիլակտիկ նշանակություն և բազմաթիվ այլ հատկություններ, որոնք կարողանում է բավարարել սփրեդը: Այն նաև շատ հարմար է օգտագործման ժամանակ, տապակելիս չի այրվում, հեշտ է քսվում, նույնիսկ սառնարանում երկար ժամանակ պահելուց հետո այն կարելի է հեշտությամբ տարածել հացի վրա:

Երկար տարիներ շուկայում տարբեր անվանումներով հանդես գալուց հետո, վերջապես սփրեդը ազգային և միջազգային ստանդարտներով ստացավ իր սահմանումը: Նախկինում օգտագործվող «թեթև կարագ», «փափուկ կարագ» բառերը շփոթ էին առաջացնում սպառողների մոտ, ինչպես նաև ոչ բարեխիղճ կերպով էին կիրառվում որոշ տնտեսվարողների կողմից՝ սփրեդի նկատմամաբ առաջացնելով բացասական վերաբերմունք: Սակայն այժմ արդեն այս խնդիրը վերացված է, և սփրեդը հնարավորություն ունի գտնելու իր իրական սպառողներին: Այսինքն մարդկանց, որոնք նախապատվությունը տալիս են խոլեստերինի նվազագույն քանակությամբ, բարձրորակ բուսական յուղերի պարունակությամբ, A, D, E վիտամիններով հագեցած, օրգանիզմի համար անհրաժեշտ հանքանյութերով և չհագեցած ճարպաթթուներով հարուստ այս սննդամթերքին:

Նմանատիպ շփոթմունքներից խուսափելու համար շատ կարևոր է, որպեսզի սպառողները ծանոթ լինեն իրենց իրավունքներին, ուշադիր լինեն սննդամթերք գնելիս, կարդան փաթեթավորման վրա նշված տեղեկատվությունը: Սփրեդի փաթեթավորման համար պարտադիր պետք է նշվի հետևյալ տեղեկատվությունը.

·         Սննդամթերքի անվանումը, որը պետք է բացառի կարագ բառը

·         Արտադրող ընկերությունը և ապրանքանիշը, արտադրողի մասին լրացուցիչ տվյալներ

·         Կաթնայուղի տեսակարար կշիռը

·         Սփրեդի յուղայնությունը

·         Բաղադրությունը

·         Սննդային և էներգետիկ արժեքը

·         Կոնսերվանտների առկայությունը

·         Զտաքաշը

·         Արտադրության օրն ու ժամկետը

·         Ստանդարտը, որի համապատասխան այն արտադրվել է

 

·         Սերիտիֆիկացման համակարգը

 

 

Որպես մակնշման օրինակ բերված է «Էլնոր»  սփրեդի փաթեթանյութից մի հատված.