Գիտեք, որ…
Էլնոր՝ տարվա լավագույն սերուցքային կարագ

Էլնոր՝ տարվա լավագույն սերուցքային կարագ

Էլնոր ապրանքանիշը հոկտեմբերի 19-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած «Տարվա լավագույն հանրային ծառայող և լավագույն ապրանքանիշ» մրցանակաբաշխության ժամանակ արժանացավ՝ «Տարվա լավագույն սերուցքային կարագ» անվանակոչմանը: Մրցանակը հանձնեց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը:

Արդեն ավանդական դարձած այս մրցանակաբաշխությունը իրականացվում է ամեն տարի «Համազգային վստահություն» խորհրդի կողմից: Վերջինս հարցումներ է իրականացնում բնակչության լայն շերտերում՝ պարզելու համար հայ սպառողների կողմից վստահություն վայելող ապրանքանիշերը:

Photo: Էլնոր ապրանքանիշը հոկտեմբերի 19-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած «Տարվա լավագույն հանրային ծառայող և լավագույն ապրանքանիշ» մրցանակաբաշխության ժամանակ արժանացավ՝ «Տարվա լավագույն սերուցքային կարագ» անվանակոչմանը: Մրցանակը հանձնեց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը:

Այս մրցանակը մեծ արժեք ունի ընկերության համար, քանի որ Էլնորն իր գործունեության գլխավոր նպատակը և ձեռքբերումը համարում է սպառողների վստահությունը և հավատարմությունը: Արդեն շուրջ 15 տարի է ինչ ընկերությունը գործում է հայկական շուկայում, և հայ սպառողներին մատակարարում է մշտապես թարմ, առանց ժամկետը երկարացնող և այլ քիմիական հավելումների բարձրորակ սննդամթերք, առաջարկելով լայն ապրանքատեսականի: Էլնոր կարագի գործարանը հատկապես մեծ ուշադրություն է դարձնում իր արտադրանքի անվտանգությանը, այդ իսկ պատճառով ընկերությունը ներդրել է ԻՍՕ 22000:2005 միջազգային ստանդարտների համակարգը, որն ուղղված է արտադրության բոլոր փուլերում սննդամթերքի անվտանգության ապահովմանը և որակի վերահսկողությանը:

Էլնոր ընկերությունը ամեն օր աշխատում և կատարելագործվում է սպառողների պահանջները բավարարելու համար: Իզուր չէ՛ ընկերության կարգախոսը՝

 

 

ԷԼՆՈՐ՝ ԱՄԵՆ ՕՐ...