Մեր մասին

 

 "ՄԻԼԿԱԹ" ՍՊԸ-ն ստեղծվել է 2000 թ.:

 Արտադրում և իրացնում է Հայաստանի և ԼՂՀ-ի շուկայում հայտնի "ԷԼՆՈՐ" ապրանքանիշի կարագը, սփրեդները:

 

Հանրապետությունում ճյուղային ամենահեղինակավոր կազմակերպություններից մեկն է: Պարբերաբար ավելացնում է արտադրանքի տեսականին: Լուրջ ուշադրություն է դարձնում որակին, փաթեթավորմանը: Մշտապես կատարելագործում է արտադրության տեխնոլոգիան, թարմացնում սարքավորումները: Ունի մասնագիտական բարձր պատրաստվածություն ունեցող աշխատակազմ:

 

Ընկերությունը գլխավոր պարգևների է արժանացել ՀՀ կառավարության կազմակերպած և միջազգային "ԱՐՄՊՐՈԴԷՔՊՍՈ", "ԱՐՄԵՆԻԱ-ԷՔՍՊՈ", մանկական "ԷՔՍՊՈ" և "ԲՐԵՆԴ-ԷՔՍՊՈ" և այլ ցուցահանդեսներում: 

Ընկերության թողարկած "Սերուցքային կարագը" 2007թ. արժանացել է "Տարվա ապրանք" մրցանակին:

2013 թվականին ընկերությունը Համազգային վստահություն խորհրդի կողմից արժանացել է Տարվա լավագույն ապրանքանիշ տիտղոսին:

 

ԷԼՆՈՐ - ԱՄԵՆ ՕՐ ... 

 

Սննդամթերքի անվտանգության քաղաքականություն

 

«ՄԻԼԿԱԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության Սննդամթերքի անվտանգության քաղաքականության հիմնական սկզբունքն է արտադրել սպառողների պահանջները բավարարող բարձրորակ և առողջության համար անվտանգ արտադրանք, ինչպես նաև արտադրության ընթացքում կատարվող աշխատանքների բարձր մակարդակի և աշխատանքային բարենպաստպայմանների ապահովում:

«ՄԻԼԿԱԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գլխավոր նպատակներն են՝

·         Սպառողների պահանջները բավարարող բարձրորակ և անվտանգ արտադրանքի մատակարարում,

·         Աշխատողների առողջության համար անվտանգ աշխատանքային պայմանների ստեղծում,

·         Սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգի ներդրման ապահովում ԻՍՕ 22000 ստանդարտների պահանջներին համապատասխան,

·         Արտադրանքի արտադրման բոլոր փուլերում սննդամթերքի որակի հսկողություն,

·         Արտադրանքի արտադրության գործընթացի հետևելիություն,

·         Արտադրության մեջ առաջավոր տեխնոլոգիայի ներդրում,

·         Ներքին և արտաքին շուկայում արտադրանքի մրցունակության բարձրացում, 

·         Փոխշահավետ հիմունքներով սպառողների և մատակարարների հետ աշխատանքների կատարելագործում, 

·         Անձնակազմի որակավորման բարձրացում և վերապատրաստում: 

«ՄԻԼԿԱԹ» ՍՊԸ-ի բարձրաստիճան ղեկավարությունը պարտավորվում է Սննդամթերքի անվտանգության քաղաքականության և սկզբունքների իրականցման համար անհրաժեշտ միջոցներ ու հնարավորություններ տրամադրել և հասցնել քաղաքականությունը կազմակերպության բոլոր աշխատողներին 

Ս. Հակոբյան՝ Տնօրեն